ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Էդուարդ Ասլանի  (22.5.1923, Թիֆլիս-20.12.1986,Երևան), կոմպոզիտոր, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965):Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան (1950): 1961-ին դասավանդել է  Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1982-ից ): Գրել է դաշնամուրային երկեր՝  2 կոնցերտ (1950, 1953), 24 պրելյուդ (1927), սոնատ, ռոմանսներ (ավելի քան 60): Հեղինակ է նաև սիմֆոնիկ  նվագախմբի համար գրված երկերի, երաժշտական կոմեդիաների ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 19:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am