ԱԲՈՎՅԱՆ Ռուբեն Հարությունի (ծ. 26.6.1948, Երևան), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1990): Ավարտել է ԵԳՈւ(1968): Աբովյանի արվեստին բնորոշ են համարձակ շեշտադրումները, կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը: Ստեղծել է  «Երաժիշտներ»,  «Համբույր», «Առլեկին», «Պատուհան», «Դիմակահանդես»,  «Խաղատուն» Կոմեդիանտներ և այլ գործեր: 1997-ին տեղափոխվել է ԱՄՆ, 2003-ին` Մոսկվա:

Անհատական ցուցահանդեսներ` Մոսկվայում (1978), Մոնրեալում (1983), Լոնդոնում (1986, 1991), Փարիզում (1997), Երևանում (2001), Նյու Յորքում (1998, 2003) և այլուր: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Բիշքեկի գեղարվեստի ազգային  թանգարանում ևն:     
 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 15:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am