ԱԲՈՎՅԱՆ Մելանյա Հարությունի (ծ. 7.5.1944, ք. Ալավերդի), երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1972): 1972-ից` ՀՀ հեռուստառադիոյի, 1974-ից` նաև Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1988-ից բնակվում է ԱՄՆ-ում: Երգացանկում են արևմտաեվրոպական, ռուս և հայ դասականների արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ շարքեր, հայ միջնադարյան տաղեր և շարականներ: Հավաքել ու մշակել է ազգագրական երգեր: Աբովյանի կատարմամբ հայտնի են «Ծամթել», «Նարոյ-նարոյ», «Ջանիման», «Նանի բալամ», «Մի լա մայրի՛կ» ևն:

Միջազգային մրցույթների (1971, Մոսկվա, Ժողովրդական երգի միջազգային  կոնգրես, 1973, Վորոնեժ, համամիութենական երգի մրցույթ` ոսկե մեդալ և առաջին կարգի դիպլոմ, 1973, Բեռլին, համաշխ. 10-րդ փառատոն` ոսկե մեդալ և առաջին կարգի մրց., 1974, Ալմա Աթա, Ասիայի և Աֆրիկայի երկրների 6-րդ փառատոն` լավագույն կատարողի դիպլոմ) դափնեկիր:       

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 15:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am