ԱԲՈՎՅԱՆ Կառլոս Շավարշի, Կալո (17.10.1937, Կիրովական - 5.12.1992, Վանաձոր), նկարիչ: Մասնագիտացել է ինքնակրթությամբ: Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի ժանրում: Աբովյանի կտավներին յուրահատուկ են խորհրդապաշտությունը, գունային ոչ կաղապարային լուծումները, դինամիկան («Մարոյի թաղումը», «Էլենի դիմանկարը», 1982, «Նկարչի կնոջ դիմանկարը», 1986, «Ինքնանկար», 1989 ևն): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում և  Վանաձորում (1995 թ., հետմահու):      

 

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 15:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am