ԱԲՈՎՅԱՆ (Հարությունյան) Բարսեղ Սահակի (19.4(1.5).1880, Թիֆլիս - 18.1.1959, Հալեպ), դերասան: Խաղացել է Հ. Աբելյանի և Սիրանույշի (Այսրկովկաս), Սևումյան-Ավետյան (Թուրքիա, Բուլղարիա) խմբերում: 1918-ին մեկնել է Պարսկաստան, ելույթներ ունեցել Մերձավոր Արլևելքում, Հնդկաստանում, Եգիպտոսում, կազմակերպել դրամաօպերետ թատերախմբեր: 1948-ից ապրել է Հալեպում: Դերերից են` Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Էլիզբարով (Շիրվանզադեի «Պատվի համար»), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»):      

  

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 14:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am