ԱԲԳԱՐՅԱՆ  Գևորգ Կարապետի (1888, Կեսարիա - 1967, Երևան), քանդակազարդող վարպետ: 1924-ին հայրենադարձել է: Իրականացրել է նշանավոր ճարտարապետների և քանդակագործների զարդաքանդակային մտահղացումները` Երևանում Կառավարական տան (ֆելզիտ), Օպերայի և բալետի թատրոնի (գրանիտ. երկուսն էլ` 1930-ական թթ.), Կառավարական 2-րդ տան (ֆելզիտ, 1950-ական թթ.), «Մայր Հայաստան» թանգարանի (սև տուֆ, 1950), «Արարատ» տրեստի մառանների (բազալտ, 1945-63), ՀՀ տարբեր վայրերում` աղբյուր-հուշարձանների և այլ կառույցների քանդակային ձևավորումները:  

 

      

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 10:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am