ԱԲԵԼՅԱՆ Հովհաննես Հարությունի. ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 23  (նոյեմբերի 4) Շամախիում, դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1925): ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1932): Ալեքսանդր Աբելյանի եղբայրը: 1882-ից խաղացել է Թիֆլիսի, Բաքվի հայկական և Հովհաննես Աբելյանը Սվենգալիի դերում (Գ. Գեի <<Տրիբլի>>)ռուսական թատերախմբերում: 1886-ին բեմարվեստի դասեր է առել Պետրոս Ադամյանից: 1895-ին հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն» թատերախումբը, 1901-1905-ին Գ.Հ. Պետրոսյանի հետ վարել տեղի մշտական թատերախումբը, 1912-ին գլխավորել հայ թատրոնի հյուրախաղերը Մոսկվայում և Ս. Պետերբուրգում, 1913-ին իր խմբով ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում, 1917-ին` «Հայ դրամատիկ. դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ: 1920-ին մեկնել է արտասահման: 1925-ին հայկական թատերախմբերի հետ խաղացել է Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Եգիպտոսում, Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, ԱՄՆ-Հովհաննես Աբելյանը Էլիզբարյանի դերում (Շիրվանզադե <<Պատվի համար>>)ում: 1925-ից` Երևանի Առաջին պետ-թատրոնի (այժմ` Սունդուկյանի անվան), 1927-1928-ին ` Բաքվի հայկական թատրոնի դերասան: Պետրոս Ադամյանից հետո լինելով հայ թատրոնի ամենաակնառու դեմքը` Աբելյանն իր ռեալիստական խաղով նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը: Շիրվանզադեի կերպարների` Էլիզբարով («Պատվի համար»), Ռուստամ, Բարխուդար (երկրորդը նաև` կինոյում, «Նամուս»), Գիժ Դանել («Չար ոգի»), անգերազանցելի մարմնավորողն էր: Լավագույն դերերից են նաև` Սվենգալի (Գեի «Տրիլբի»), Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Վանահայր (Շանթի «Հին Աստվածներ»), Աբիսողոմ աղա, Պաղտասար (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»), Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ժադով (Ա. Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն») և այլն: 1936-ին Վանաձորի դրամատիկական թատրոնը կոչվել է Աբելյանի անունով: Մահացել է 1936 թվականի հուլիսի 1-ին Երևանում:

 
Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am