ԱԲԵԼՅԱՆ Արտաշես Ղազարոսի (2.5.1932, Սալոնիկ - 21.9.2003, Գյումրի), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (1989): 1948-ին հայրենադարձել է: Ավարտել է Լենինականի թատրոնի դրամատիկական ստուդիան (1958): 1958-ից` նույն թատրոնի դերասան: Դերերից են Սոս («Սոս և Վարդիթեր», ըստ Պ. Պռոշյանի), Վարազդատ (Լ. Միքայելյանի «Վարազդատ»), Կիպար (Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Արթին (Ե. Օտյանի «Չարշըլը Արթին աղա») ևն, որոնք աչքի են ընկել ընդգծված պլաստիկայով և երաժշտականությամբ: Նկարահանվել է կինոյում («Քաոս», 1973, «Հին օրերի երգը», 1982, «Ուրախ ավտոբուս», 2000, բոլորը` Հայֆիլմ):    

  

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 10:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am