ԱԲԵՂՅԱՆ Սուրեն Մանուկի (5.4.1911, Երևան - 2.6.1996, Սան Ֆրանցիսկո), թատերագիր, դերասան: Մ.Խ. Աբեղյանի որդին, Մ.Մ. Աբեղյանի եղբայրը: Ավարտել է Սունդուկյանի անվ. թատրոնի ստուդիան (1931): 1929-41-ին` նույն թատրոնի դերասան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1942-ին գերի է ընկել և տարվել Գերմանիա: 1949-ին հաստատվել է ԱՄՆ-ում: 1954-ին Լոս Անջելեսում կազմակերպել է «Նորք» թատերախումբը: 1954-62-ին թատերախմբի ուժերով բեմադրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ պիեսներ: Գրել է նաև թատերգություններ («Համբերդի ծաղրածուն», 1988, «Ֆէդայիններ կամ կապոյտ զնգուն հուլունքներ», «Խաւարման գիշեր», 1988, հրտ.` 1996):    

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 13:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am