ԱԲԱՐՅԱՆ Ալեքսանդր Ավագի (16(28),12,1897, Դերբենդ – 25.1.1967, Լենինական), ռեժիսոր: ՎԽՍՀ (1948), ՀԽՍՀ (1964) արվեստի վաստակավոր գործիչ: 1921-36-ին` Կիսլովոդսկի, Բաքվի, Թբիլիսիի հայկական թատրոնների դերասան, 1930-37-ին` Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական, 1937-44-ին` հայկական դրամատիկ. (1954-ից ռեժ.), 1947-53-ին Լենինականի պետական  թատրոնների գլխավոր ռեժիսոր: Բեմադրել է Ջանանի «Շահնամե», Գուլակյանի «Արշալույսին», Գորկու «Թշնամիներ» ևն:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 9:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am