ԱԲԱԼՅԱՆ Նվարդ Եփրեմի (20.5.1920, Բաքու - 14.12.1994, Երևան), դերասանուհի: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956): Սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում (1937)։ 1937-47-ին` Հայաստանի շրջանային, 1947-60-ին` Լենինականի դրամատիկ., 1960-ից` Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասանուհի։ Դերերից են` Ջեմա («Բոռը», ըստ Վոյնիչի), Օլիվիա (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Լուիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»):

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 7

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am