ԱԲԱՋՅԱՆ Վլադիմիր Համբարձումի (ծ. 27.11.1927, գ. Ղոնախղռան (այժմ` գ. Շիրակ`ՀՀ Շիրակի մարզում)- 15.01.2013, Երևան), դերասան: ՀՀ Ժողովրդական Արտիստ (1984): Գ. Հ. Աբաջյանի եղբայրը: Ավարտել է ԵԹԻ (1951): 1951-ից` Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան: Դերերից են` Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Աբելյան (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ»), Սագադաև (Աբդուլինի «13-րդ նահանգը»): Աբաջյանը Ճանաչված է ասմունքի բնագավառում. երկացանկում` հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների (Գ. Նարեկացի, Ն. Քուչակ, Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Պ. Սևակ, Հ. Սահյան և ուր.) գործեր: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 8:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am