ԱԲԱՋՅԱՆ Էդուարդ Գարեգինի (ծ. 21.2.1941, Լենինական), նկարիչ: Ավարտել էԷդուարդ Աբաջյան - Զարթոնք: Հայաստանի ազգային պատկերասրահ Լենինականի գեղանկարչական դպրոցը (1956), ԵԳՈՒ (1963): Գործերից են` «Սերունդ»(1981, կոմպոզիցիա), «Ժոկեյներ» (1981, կոմպոզիցիա, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Շուշիի աղվեսը» (1997, Նաիրա Սահակյանի դիմանկարը), «Արարատյան դաշտի առավոտը» (2002), «Լճակ» (2003, բնանկարներ), «Ժամանակի մեքենա» (2003, խորհրդանշական պատկեր) ևն:Անհատ. ցուցահանդեսներ` Երևանում (1996, 2003):

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 8:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am