Պանդխտությունից ստացված որդու նամակի ընթերցումը (1897): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:ՆՇԱՆՅԱՆ Կարապետ (Շառլ). ծնվել է 1861 թվականին Կոստանդնուպոլսում, նկարիչ: Սովորել Է Նեապոլի գեղեցիկ արվեստների դպրոցում: Բաքվում, Թիֆլիսում, Վլադիկավկազում նկարել է պատկերներ եկեղեցիների համար և դիմանկարներ: 1906-ին հաստատվել է Փարիզում, հաճախել Ժուլիեն ակադեմիան: Ստեղծագործություններից են՝ «Մշեցիների հարսանիքը», «Պոլսեցի հայը», «Եգիպտացի պարուհին», «Թուրք երաժիշտը», «Դերվիշը», «Պանդուխտի նամակը» (1897, ՀԱՊ): Մահացել է 1950 թվականին Փարիզում:

 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am