ՆՈՎԵՆՑ Գալյա Խաչատուրի. ծնվել է 1937 թվականի հուլիսի 1-ին Երևանում, դերասանուհի: Երվանդ Ղազանչյանի կինը, Հակոբ Ղազանչյանի մայրը: ՀՀ ժողովրդական արտիստ (2007): Ավարտել է ԵԳԹԻ (1958): 1958-1961-ին՝ Կապանի, 1971-1977-ին՝ Գյումրիի, 1977-1983-ին՝ ԵԴԹ. 1961-1971-ին և 1983-1993-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1993-ից՝ Համազգային թատրոնների դերասանուհի: Նովենցի դերակատարումներին բնորոշ են ազգային վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը, լավագույններից են՝ Մարգարիտ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Մատիբո (Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»), Քեթևան (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Մայր և Տանտիրուհի (Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս») և այլն: Նկարահանվել է կինոյում («Բարև՛, ես եմ», 1965, «Նահապետը», 1977, «Մեր մանկության տանգոն», 1982, բոլորը՝ Հայֆիլմ): 

Մինսկի համամիութենական, Վենետիկի միջազգային փառատոների դափնեկիր (1985), ՀՀ Պետական մրցանակ (1985), ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998): Մահացել է 2012 թվականի հուլիսի 22-ին Երևանում:

Գչականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am