ՆԻԿՈՅԱՆ Հենրիկ Սուրենի. ծնվել է 1936 թվականի մայիսի 17-ին Լենինականում, նկարիչ-դիզայներ: Ավարտել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը (1962): 1963-1958-ին և 1970-1973-ին՝ ԽՍՀՄ տեխնիկական գեղագիտության ԳՀԻ Հայաստանի մասնաճյուղի բաժնի վարիչ: 1966-ից դասավանդում Է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1992-ից): Գեղարվեստական ապակու, գեղանկարչության, դիզայնի բնագավառներում ստեղծել Է ուշագրավ կոմպոզիցիաներ, հաստոցաշինական դիզայնի բարձրարժեք նախագծեր: Գործերից են՝ «Տիեզերք» (1963, դեկորատիվ կոմպոզիցիա, բյուրեղապակի, ԺՏՆՑ, Երևան), «Փյունիկ թռչուն» (1980, գունավոր բյուրեղապակի, Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահ): 1985-1995-ին մի շարք աշխատանքներ կատարված են փորձարարական եղանակով, նոր տեխնոլոգիական հնարավորություններով:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սարդարապատում (Հայաստանի ազգագրության պետական թանգարան, 1979, 1981), Երևանում (1986, 1996):

Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, բրոնզե մեդալներով (1978): 

  Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am