Եղիշե Չարենցի հուշարձանը ԵրևանումՆԻԿՈՂՈՍՅԱՆ Նիկողայոս Բագրատի. ծնվել է 1918 դեկտեմբերի 2-ին  գյուղ Մեծ Շահրիարում (այժմ՝ qյուղ Նալբանդյան՝ ՀՀ Արմավիրի մարզում)], քանդակագործ: ՀՀ (1965) վաստակավոր, ՌԴ (1970), ՀՀ (1977), ՌԴ (1982) ժողովրդկան նկարիչ: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը գործում է Մոսկվայում: Ստեղծել Է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպս), «Չեմ ասի» (1942, բրոնզ, երկուսն էլ՝ ՀԱՊ), «Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա) թեմատիկ հաստոցային քանդակները, «Բանաստեղծ Ավետիք Իսահակյան» (1944,Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան), «Պրոֆեսոր Կ.Ն. Իգումնով»(1944. երկուսն էլ՝ երանգավորված գիպս) դիմաքանդակները: Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում («Կոմպոզիտոր Ա. Խաչատրյան», 1954, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Ե.Ռ. Սիմոնով», 1954, բրոնզ. Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն, Մոսկվա, «Արա Սարգսյան», 1960, երանգավորված գիպս, «Դերասան Ս.Ա. Մարտինսոն», 1980, «Պրոֆեսոր Գ. Ավետիսյան», 1985, երկուսն էլ՝ բրոնզ. Երեքն Էլ՝ ՀԱՊ): Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ,Նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի դիմաքանդակը (1951): Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ. Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները:

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են Միքայել Նալբանդյանի (1966. բրոնզ, գրանիտ, Երևան), Ավետիք Իսահակյանի (1976, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977, Գյումրի), Եղիշե Չարենցի (1985, բրոնզ, գրանիտ, բոլորը՝ ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, Երևան), Վահան Տերյանի (1994, գիպս, 2007, բրոնզ, գրանիտ, Երևան) հուշարձանները: Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները:

Նիկողոսյանը ստեղծել Է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկական («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, երկուսն Էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1956, 1980, 1996), Երևանում (1980), Ֆինլանդիայում (1981), Բելգիայում (1982):

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am