ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Երվանդ Հովհաննեսի. ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 6-ին  Օդեսայում, նկարիչ: Ավարտել Է Բուխարեստի Ն. Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը (1954): Գործերից են՝ «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «Տուլչայի նավահանգիստը», «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնային բնանկար», «Քաղաքի պատուհանները», «Գույների բալետը» և այլն:

1948-ից մասնակցում Է Ռումինիայում և այլ երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին: Անհատական ցուցահանդես է ունեցել Բուխարեստում (1970): Պարգևատրվել  է Ռումինիայի «Մշակութային արժանիք» շքանշանով (1968)


Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am