Նիկողայոս Ծաղկարար (Նիկողայոս Մելանավոր). ծննդյան թիվը անհայտ է, գրիչ և մանրանկարիչ: XVII դարի Ղրիմի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ: Կաֆայում (Թեոդոսիա) աշակերտել Է գրիչ և ծաղկող Զաքարիա քահանային, աշխատել տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրխաթում, Բախչիսարայում: 1647-1693-ին Նիկողայոս«Հովհաննու հայտնությունը», մանրանկար Ղրիմում ընդօրինակված  Աստվածաշնչից (1669 թ., ծաղկող՝ Նիկողայոս Ծաղկարար, Մատենադարան) Ծաղկարարի ընդօրինակած հայտնի 34 ձեռագրից 30-ը գտնվում են Մատենադարանում, 4-ը՝ Ս. Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան (Շարակնոց, 1644, ձեռագիր № 1), Ադրբեջանի ԳԱ (Ավետարան,1672, ձեռ. № 8315), Հարթֆորդի (ԱՄՆ) համալսարանի (Ավետարան, 1658, ձեռագիր №4) գրադարաններում. Պրինսթոնի (ԱՍՆ) համալսարանի գրատանը (Ավետարան, 1670, ձեռագիր № 5):

Նիկողայոս Ծաղկարարը նկարազարդելիս որպես բնօրինակ օգտագործել է Կիլիկիայից, Գլաձորից, Բոլոնիայից (Իտալիա) Ղրիմ բերված XIII-XIV դդ. ձեռագրեր: Նիկողայոս Ծաղկարարի շնորհիվ բազմացվել ու տարածում են գտել լավագույն վարպետների ձեռագիր օրինակներ («Ութ մանրանկարիչների Ավետարանը» ընդօրինակվել է երիցս): Կիրառելով բնօրինակները՝ Նիկողայոս  Ծաղկարարը մշակել Է պատկերագրական հատուկ շարք, հորինվածքներում կատարել որոշ փոփոխություններ: Հարուստ հարդարանքով աչքի են ընկնում հատկապես Աստվածաշունչներն ու Ավետարանները (1684-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռագիր № 6341 և այլն): Նիկողայոս Ծաղկարարը եղել ե նաև հմուտ կազմարար: Մահացել է 1693 թվականին և թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում:

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Геворкян А., Армянский миниатюрист XVII века. Никогайос Цахкарар, ԼՀԳ, 1970, №3.

Корхмазян Э.М., Армянская миниатюра Крыма (XIV-XVII вв.), Ереван, 1978.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am