Նեքամատ. ծննդյան և մահվան թվերը անհայտ են, ճարտարապետ: Ավագ քահանայի և Մամախաթունի որդին: 1439-1443-ին Մկրտիչ Նաղաշի վերակառուցել է Ամիդի (Դիարբեքիր) Ս. Թեոդորոս եկեղեցին: Չհանդուրժելով գմբեթի բարձր լինելը քաղաքի մզկիթների մինարեներից՝ մոլեռանդ մահմեդականներն այն քանդել են: Նեքամատը և Մկրտիչ Նաղաշը հեռացել են քաղաքից, ավելի ուշ հրավիրվել են, նորոգել եկեղեցին և 1447-ին ավարտել՝ չափավոր բարձրությամբ վերականգնելով գմբեթը:

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am