ՄԻՍԿԻՆ-ԲՈՒՐՋԻ ծնվել է 1810-ին, Նախիջևան – մահացել է 1847-ին, Ասկերան (այժմ՝ ԼՂՀ-ում), աշուղ: Ապրել ու գոր­ծել է հիմնականում Գանձակում: Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր, խաղացրել նաև տիկնիկներ: 1832-ից կազմել է  «Դաւթար»: Պահպանվել են մի քանիսի մեղեդիները, որոշ երգեր հրատա­րակված են Ա. Կ. Քոչարյանի «Հայկական գու­սանական երգեր» (1976) ժողովածույում:

 Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am