ՄԻՐԱՔՅԱՆ Վահան Օնիկինեել է 27.4.1936, Երևան), երգիչ (քնարադրամատիկական տենոր): ՀՀ ժողովրդական արտիստ (1976): Վ.Ա. Միրաքյանի թոռը: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1961), կատարելագործվել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում (1964-67): 1961-64-ին և 1967-80-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատ­րոնի մեներգիչ: Դերերգերից են՝ Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Սայաթ-Նովա (Ա. Հարությու­նյանի «Սայաթ-Նովա»), Դուքս, Ալֆրեդ, Ռադամես (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Աիդա»), Ռուդոլֆ, Կավարադոսսի (Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա»), Խոսե (Բիզեի «Կարմեն»): 1981-ից բնակվել Է Վիեննայում, 2005-ից՝ Լոս Անջելեսում: Օպերային և կամերային երկացանկով հանդես Է եկել Վիեննայում, Համբուրգում, Միլանում, Նյու Յորքում և այլուր: Երևանում 2002-ին հանդես է եկել համերգով (որդու՝ Ա. Սիրաքյանի հետ), 2004-ին նշվել Է նրա ստեղծագործական գործունեության 45-ամյակը: Թողարկել է 2 ձայնասկավառակ, 6 ձայներիզ:

Որդին՝ Արմեն Միրաքայաննվել է 14.11.1962, Երևան), երգիչ (տենոր): Ավարտել Է Երևանի կոնսերվա­տորիան (1994): 1998-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Դերերգերից են՝ Առլեկին (Լեոնկավալոյի «Պայացներ») ևայլն: Հանդես Է գալիս նաև մենահամերգներով. եր­գացանկում՝ ռուս, իտալացի և այլ կոմպոզի­տորների երկերից:

Կոմիտասի անվան, իտալական ռոմանսի (երկուսն էլ՝ 1996), Սայաթ-Նովա համահայկական (2000, Գլխ. մրց., երեքն էլ՝ Երևան) մրցույթների դափնեկիր:

 Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am