ՄԻՐԱՔՅԱՆ Արմեն Բագրատինվել է 15.2.1938, Երևան), կինոօպերատոր, կինոռեժիսոր: Ավար­տել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1966): 1957-ից աշխատում է Հայֆիլմում: Միրաքյանի «Սխալ արտահայտություն» (1973), «Սպորտ, սպորտ, սպորտ» (1974), «Շունն ու կատուն» (1975) հեղինակային մուլտֆիլմերը դարձել են հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմքը: Օպերատորական աշխատանքներից են՝ «Անուշ մայրիկը» (1983, գեղ.), «Սպիտակ քաղաք» (1988), «Ռեքվիեմ» (1989), «Խենթ հրեշտակը» (2000. երեքն էլ՝ վավերագրական), ռեժիսորն է «Հայաստանի քարերը» (1968, որի նաև սցենարի հեղինակն ու օպերատորն է), «Ժանսեմ» (2002) և այլ վավերաֆիլմերի:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am