ՄԻՐԱՂՅԱՆ Գևորգ Բարսեղի (ծնվել է 20.1.1840, Թիֆլիս – մահացել է 22.1.1875, Թիֆլիս), ման­կավարժ, դերասան: Գեդեոն Միրաղյանի եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1864), սո­վորել է գիմնազիայում: 1869-75-ին դասավանդել է Ս. Գևորգ եկեղեցու երկսեռ դպրոցում: Թատերական գործունեությունն սկսել է՝ 1864-ին. խաղացել է Վահունի բեմական անունով (1867-69): Դերերից են՝ Իսայի, Սուրաթով (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «էլի մեկ զոհ»), Ժոզեֆ («Կարդինալ Ռիշելյե»): Գիքոյի (Գ. Սունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարն էր հայ բեմում (1871):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am