ՄԻՐԱՂՅԱՆ Գեդեոն Բարսեղի (ծնվել է 28.6.1859, Թիֆլիս – մահացել է 27.1.1919, Թիֆլիս), դերասան, մանկա­վարժ: Գևորգ Միրաղյանի եղբայրը: 1887-ից դա­սավանդել է Թիֆլիսի Ներսիսյան, Արհեստավորաց, Հավլաբարի ծխական դպրոցներում: 1884ից՝ պրոֆեսիոնալ թատրոնի դերասան, 1889-ից՝ Գեդևանով ազգանունով խաղացել է վրացական բեմում: Կատակերգակական և բնութագրական դերերի լավագույն մարմնավորողներից էր՝ Պեպո, Գիժ Մոզի, Զամբախով, Իսայի (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթա­բալա»), Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր») ևայլն: Աշխատակցել է հայ պարբերականների, կատարել թարգմանու­թյուններ (Ա. Ցագարելու «Սիբիրականը», 1908, ևայլն):

 

Գրականության ցանկ`

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am