ՄԻՆԱՍՅԱՆ Յուրի Սուրենինվել է 12.10.1942, Թիֆլիս), քանդակագործ: Ավարտել է ԵԳՈՒ (1963), ԵԹԻ (1969): 1970-ից դասավանդում է ԵԳՈՒ-ում: Մինասյանի կոմպոզիցիաները՝ «Որբը», գիպս, 1969, «Սպասում», փայտ, 1973, «Փահլևան», բրոնզ, 1978, «Իսրայել Օրի. Նամակ Պետրոս Սեծին», մարմար, 1982), հայդուկների արձանախումբը Ուջան գում (կոփածո պղինձ, 1989), Մոսկվայի աստղացուցարանի 9 մեծ մոլորակները խորհրդանշող աստվածությունների արձանները (մար­մար, 1987), ՂԱՊ-ում զոհված ազատամարտիկ­ներ Պետրոս Աբաջյանի հուշահամալիրը (բրոնզ, կոփածո պղինձ, բազալտ, 1993, գ. Վարևան, Ախալքալաքի շրջան), Արգամ Հարությունյանի արձանը (մարմար, 1995, Շոշ գ., ԼՂՀ) առանձնանում են հայ քանդակագործու­թյան ավանդույթների հարազատությամբ: Հե­ղինակ է նաև Հայրենական  պատերազմում (1941- 1945) զոհված մարտիկների հուշարձանների, Վառնայի (Բուլղարիա) հայ եկեղեցու բակում, Օլերոն կղզում (Ֆրանսիա) տեղադրված խաչ­քարերի (երկուսն էլ՝ տուֆ, 1993), Վայմարի (Գերմանիա) Յո. Գյոթեի տուն-թանգարանում՝ բանաստեղծի դիմաքանդակի (արհեստ, քար, 1974) ևայլն: Գործերից պահվում են ՀՀ թանգա­րաններում, ՀԱՊ-ում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածու­ներում: 1969-ից մասնակցում Է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցանակաբաշ­խություններում արժանացել է մրցանակների:

Որդին՝ Դավիթ Մինասյաննվել է 17.2.1974, Թիֆլիս), քանդակագործ, բեմանկարիչ: Ավարտել է ԵԳՈՒ (1992), ԵԳԱ (1998): 1998-2000-ին՝ Ստեփանակերտի թատրոնի նկարիչ, 2003-ից՝ Երևանի Համազգային թատրոնի գլխավոր նկարիչ: 1998-2000-ին դասավանդել է  Ստեփանակերտի դեկորատիվ արվեստի ինստիտուտում 2000-ից՝ ԵԹԿՊԻ-ում: Գործե­րից են՝ «Աղջիկն ու շունը», «Սարեր և ձորեր» (երկուսն Էլ՝ 1998, «Լավագույն քանդակ» մրց.) քանդակները, «Մոսկովյան բակապանը» արձանը (2004, Երևան): Ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ (Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը», 2002, «Սարդը Լամանշից», 2006, ՀԳԹՄ «Արտավազդ» մրց.):

 

Գրականության ցանկ՝

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am