ՄԻՆԱՍՅԱՆ Սիլվա (Զիգֆրիդա) Արշավիրի (ծնվել է 2.7.1926, Երևան մահացել է 2000, Երևան), բալետի ար­տիստ: ՀՀ ժող. արտիստ (1963): Ավարտել է ԵՊՈՒ (1944): 1946-69-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի: Դերապարերից են՝ Խանդութ («Խանդութ»՝ ըստ Սպենդիարյանի երաժշտության), Գայանե, Էգինա (Ա. Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ») Զարեմա (Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Միրթա (Ադանի «Ժիզել»), որոնց բնորոշ են կատարողական բարձր վարպետությունը քնարականությունը:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am