ՄԻՆԱՍՅԱՆ Մկրտիչ Մինասինվել է 15.7.1940, Երևան), ճարտարապետ: Ավարտել է ԵՊԻ (1967): 1967-80-ին և 1996-99-ին աշխատել Է Երևաննախագիծ ինստիտուտում: 1980-91-ին՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության պետի տեղակալ: 1991-93-ին՝ Երքաղխորհրդի փոխնախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ, 1993- 96- ին՝ գլխավոր ճարտարապետի տեղակալ: 1999-ից՝ ՀՃՄ քար­տուղար, 2002-ից՝ նախագահ: Մինասյանի նախագծե­րով և համահեղինակությամբ Երևանում իրականացվել են Օտարերկրյա մասնագետների ընդունելությունների տունը (1972), Երևանյան լճի առափնյա բնակելի թաղամասի կառուցա­պատումը (1973), մետրոպոլիտենի «Հանրապե­տության հրապարակ» կայարանը և նրա տա­րածքի բարեկարգումը (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), Պետմատի հաշվող. կենտրոնի և Պետա­պի վարչական շենքերը (1984, այժմ՝ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարություն), Ս. Թուխ Մանուկ եկեղեցին (1997) Գեղհովիտ գում (ՀՀ Գեղարքունիքի մարգ), Հայկական մշակույթի կենտրոնի և Ս. Խաչ եկեղեցու համալիրը Մոսկվայում (2001-05) ևայլն: Տարվա լավագույն ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1982):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am