ՄԻՆԱՍՅԱՆ Լևոն Ժակի (ծնվել է 1905, Կ. Պոլիս մահվան թվականն անհայտ է), նկարիչ: Ի. Հ. Մինասի որդին: Սովորել Է Վենե­տիկի Գեղարվեստի ակադեմիայում (1921-26), Ա. Միլե­դիի արվեստանոցում: Մինասյանի վաղ շրջանի աշխա­տանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը: 1940-ական թթ. վերջին ստեղծել է ֆանտաստիկ կերպավորումներով, բանաս­տեղծականությամբ տոգորված գործեր. «Ծովահայաց պատուհանը», «Լքված կարուսել», «Իրե­րը արշալույսին», «Կոմպոզիցիա» ևայլն: 1930-ից մասնակցել Է Վենետիկի բիենալեին, նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Նորվեգիայում և այլուր կազմակերպված միջազգային ցու­ցահանդեսների, արժանացել է մրցանակների:

Անհատական ցուցահանդեսներ՝ Իտալիայում: Մինասյանի գործերից ցուցադրվում են Վենետիկի ժամա­նակակից արվեստի միջազգային, Միլանի ժամանա­կակից արվեստի ազգային պատկերասրահներում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր: Հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկար­ները» (1958, Պադուա) ալբոմը:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

     Avedissian О., Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959, p. 304-305.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am