ՍԻՆԱԱՅԱՆ Կարապետ Հարությունի (ծնվել է 22.3.1908, Կարս մահացել է 24.1.1966, Երևան), բեմանկարիչ: ՀԽԱՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956): Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1925-29) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1931-36): 1936-38-ին աշխատել է Լենինականի թատրոնում (գլխավոր նկարիչ), 1938-1944-ին՝ ԵՌԹ-ում, 1945-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան, օպերայի և բալետի թատրոններում, դասավանդել է ԵԳԹԻ-ում: Ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ. Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի Վաճառականը» (1940), Շ. Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952) օպերաները, Գ. Եղիազարյանի «Սևան» (1956) բալետը ևայլն: Ստեղծագործել է նաև հաս­տոցային դիմանկարչության բնագավառում: Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1960):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am