ՄԻՆԱՍՅԱՆ Իլյա (Իլյիչ) Հմայակի (ծնվել է 28.8.1929, Երևան), շվիահար: ՀՀ վաստակավոր  արտիստ (1961): Պրոֆեսոր (1996): Ավարտել է ԵՊՀ (1963), ՀՊՄՀ (1979, նաև՝ ժողովրդական գործիքների բաժնի հիմնա­դիրներից): 1980-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: 1947-91-ին՝ Հայֆիլհարմոնիայի, 1991-ից՝ Երևանի կամերային երաժշտության տան մենակատար: Նվագացան­կում՝ հիմնականում հայկական և աշխարհի ժողովուրդների մեղեդիներ: Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտասահմանյան ունկնդրին:

Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա), ժողգործիքներ նվազողների (1957, Մոսկվա), էստրադա­յին արտիստների (1958, Մոսկվա) համամիութենական մրցույթների 1-ին մրցանակներ:

 

    Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am