ՄԻՆԱՍՅԱՆ Հովհաննես Մարտիրոսի (ծնվել է 10.1.1928, Գյումի մահացել է 5.6.1972, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970): Սովորել է ԵԳՈՒ-ում (1944-46), Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1949-54) և ասպիրանտուրայում (1955-58): Աշխատել է հաստոցային և մոնումենտալ-դեկորատիվ գե­ղանկարչության բնագավառներում: Մինասյանի գործերին բնո­րոշ են ազգային գեղանկարչական ավանդույթների և արդիական ձևամտածողության զուգորդումները, էպիկականությունը, գույնի ու ծավալի կառուցվածքային ներդաշնակությունը:

 «Սրինգ», 1963, «Վահագն Վիշապա­քաղ». 1967, «Աշտարակ», 1970, «Վերածնունդ», 1971, «Փառք հայ գրի և դպրության», «որմնանկարաշար», 1962-65 (Հ. Ա. Մամյանի հետ, Օշականի Ս. Սեսրոպ Մաշտոց եկեղեցում), ԵՄՄ ԳՀԻ-ում՝ «խճանկարաշար», 1968-70

Անհատական  ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1959, 1963, 1974):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am