Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մինասյան Գեորգի (դուդուկահար)

ՄԻՆԱԱՅԱՆ (Մինասով) Գեորգի Վարդանինվել է 18.7.1933, Բաքու), դուդուկահար, մանկա­վարժ: Ավարտել է Բաքվի Ա. Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը (1966): 1972-81-ին՝ Ադրբեջանի ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական նվագախմբի մենակատար, 1983-2006-ին՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական ան­սամբլի դուդուկահար: Պատրաստել է դուդուկի տարատեսակներ (մեծացրել է ձայնածավալը): Ստեղծել է «Դուդուկներ» քառյակը, որի երկա­ցանկն ընդգրկում է նաև դասական երաժշտու­թյուն: Իր կատարմամբ ձայնագրել է 7 հիմնա­կան մուղամ: Հեղինակ է «Դուդուկի ձեռնարկի» (1988. 2-րդ վերամշկ. և լրց. հրտ.՝ 2004):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am