Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մինասյան Գեորգի (երգիչ)

 ՄԻՆԱԱՅԱՆ Գեորգի Արտավագդի (ծնվել է 27.3.1942, Սոչի – մահացել է 28.6.2004, Երևան), երգիչ: Սովորել է Բաքվի կոնսերվատորիայում (1959-63), ավար­տել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը (1966): 1966-67-ին՝ Սոչիի ֆիլհարմոնիայի, 1967-72- ին՝ Ռուսհամերգի, 1972-ից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի, 1977-ից՝ Հայ- համերգի մենակատար: 1976-ին ստեղծել է «Ուրարտու», ապա՝ «Պոպուլյար» երաժշտական էստրադային անսամբլները, եղել է գեղարվեստական ղեկա­վարը: Ձայնագրել է հայ կոմպոզիտորների 200-ից ավելի էստրադային երգեր, որոնց առա­ջին կատարողն էր: Հայտնի են Մինասյանի «Գալիս ես, գալիս ես», «Արևիկ է անունդ», «Հայաստան իմ չքնաղ», «Այ սև աչերով աղջիկ» և այլ երգեր: 1991-ից բնակվել է ԱՄՆ-ում:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am