ՄԻՆԱՍՅԱՆ Արշավիր Սերգեյի (ծնվել է 15.11.1900, Թավրիզ մահացել է 1964, Երևան), ճարտարապետ: Ավար­տել է Թավրիզի հայկական սեմինարիան (1916): Մինսայանի (համահեղինակությամբ) նախագծերով իրա­կանացվել են Ջրաշենի, Վերին և Ներքին Շենգավիթների հատակագծումները, Վանաձորի (1939), Գավառի (1946-48), Երևանի մանրա­մասն հատակագծման նախագծերը, տարբեր պողոտաների, փողոցների կառուցապատում, զբոսայգիներ, Էջմիածնում՝ մշակույթի տուն, Իջևանի կամարակապ կամուրջը եւայլն:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am