ՄԻՆԱՍ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, Նոր Ջուղա), XVII դ. նկարիչ: Մասնագիտական կրթություն ստա­ցել է Հալեպում: Մերժելով Սեֆ I շահի՝ պալատական նկարիչ դառնալու հրավերը՝ ապրել և ստեղծագործել է հայրենի քաղաքում, որտեղ ունեցել է արվեստանոց և աշակերտներ: Պահպանվել են որոշ հատվածներ՝ Մինասի ապարանքային ձևավո­րումներից: Մինասը մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերին՝ կենցաղային տեսարաններում:

Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք առաջին օրինակներն էին հայ իրակա­նության մեջ, կրում են արլևելքի արվեստի շքեղության կնիքը: Ժանրային սահմանազատումները, հաստոցային նկարչության սկզբունքները Մինասի ստեղծագործության մեջ թափանցել են եվրոպական արվեստից և ստացել տեղական-գունապլաստիկ. արտահայտչականություն:

Ստեղծել է դիմանկարներ (Ոսկան և Հակոբջան Վելիջանյանների դիմանկարները, Ս. Ամե­նափրկիչ վանքի թանգարան, Նոր Ջուղա), որմնազարդել եկեղեցիներ:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII- XVIII դարերում. Ե., 1974:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am