ՄԻՆԱՍ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XV դ. մանրանկա­րիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Մինաս համարվել է «հռչակավոր և անվանի», «քաջ նկարող»: Մեզ հայտնի առաջին աշխատանքը թվագրված է 1433, վերջինը՝ 1483:

Մինասի ծաղկած մատյաններից 19-ը պահվում է Մատենադարանում: Նրա ստեղծագործություն­ներով նոր փուլ է սկսվել Վասպուրականի ման­րանկարչության դպրոցում: Նախկին գծանկարային, փոքր-ինչ պարզունակ, ազատ փոխակերպումներն իրենց տեղը զիջել են կանոնիկ, մշակված ձևերին: Մինասը բարդ հորինվածքների, գունազարդային հարուստ արտահայտչամիջոց­ներով հասել է խոր բանաստեղծականության:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am