ՄԻՆԱՍննդյան և մահվան թվականներն անհայտ են), XIII դ. ճարտարա­պետ: 1248-ին կառուցել է Հաղարծինի վանքի (ՀՀ Տավուշի մարզում) սեղանատունը: Մինասն իր անունը վերից վար տեղադրված տառերով փո­րագրել է սեղանատան արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում, իսկ Մ. անվանատառը հաճախ կրկնվում է շենքի երեսպատման քարերի վրա: Հաղարծինի սեղանատունը ՀՀ-ում նմանօրի­նակ երկու կառույցներից մեկն է (մյուսը նույն՝ XIII դ. սեղանատունն է Հաղպատի վանքում):

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am