ՄԻԼՏՈՆՅԱՆ Շուշանիկ (ծնվել է 1940, Վենետիկ), տավղահարուհի: Ավարտել է Վենետիկի Բենեդիտո Մարչելլո կոնսերվատորիան (1959): Հա­մերգային ելույթներն սկսել Է 13 տարեկանից:

1965-ից՝ Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակա­տար, տեղի կոնսերվատո­րիայի պրոֆեսոր: 1968-ին հյու­րախաղերով հանդես Է եկել Հայաստանում, 1972- ին Նյու Յորքում մասնակ­ցել է հայ մշակույթի փա­ռատոնին:

Թել Ավիվի տավղահարների (1959), Փարի­զի ազգային կոնսերվատորիայի (1962), Շվեյցարիայի (1964), Մարսել Տուռնիեի անվ. (1971) և այլ միջազգային մրցույթների դափնեկիր:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am