Միկուլի ԿարլՄԻԿՈՒԼԻ Կարլ, Կարոլ (ծնվել է 20.9.1821-ին, Չեռնովցի, Ուկրաինա: Վախճանել է 21.5.1897-ին, Լվով): Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ: Սերում է XIX դ. սկզբին Մոլդովայից Բուկովինա գաղթած հայ ազնվական Միկուլին տոհմից: Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկության բաժինը (1844): 1844-47-ին Փարիզում աշակերտել է Ֆ. Շոպենին: 1848-58-ին համերգներ է տվել Եվրոպայում: 1858-88-ին՝ Գալիցիայի երաժշտական ընկերու­թյան կոնսերվատորիայի (Լվով) տնօրեն և պրոֆեսոր (դասավանդել է կոմպոզիցիա, հարմո­նիա, կոնտրապունկտ, ղեկավարել դաշնամուրի դասարան), միաժամանակ եղել այդ ընկե­րության նվագախմբի և երգչախմբի դիրիժորը: 1887-ին հիմնադրել է սեփական երաժշտական դպրոց: Գործիքային բազմաթիվ երկերի (վալ­սեր, պոլոնեզներ, մազուրկաներ, սկերցինո 3 ջութակի համար, դաշնամուրի և կլառնետի սե­րենադ ևն), ֆրանսերեն երգերի հեղինակ է: Մշակել է նաև լեհահայերի, լեհական, ուկրաինական, գերմանական, գուցուլ. երգեր: «Armenien» ստեղծագործության մեջ օգ­տագործել է Լվովի հայերի երգերի մեղեդիներ: Միկուլին եղել է Շոպենի երկերի ամբողջ, հրատարակչության խմբագիրը (1879): Լույս է տեսել Կ. Բուեսկուի մենագրությունը (ռում., 1977) Միկուլիի մասին: Թաղ­ված է Լվովի հայկական եկեղեցու բակում, հուշա­տախտակը՝ սրահ-դամբարանի պատին:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am